Հրատապ լուրեր:

Հուլիսի 4-7-ը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոս օրհնությամբ կկայանա Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորման(ՀԵՀԵՄ) «Դեպի Սուրբ Էջմիածին, դեպի սրբազան Արցախ» ուխտագնացությունը:


, | Հրապարակվել է: 03:03 PM, June 26, 2019

IMG

Հուլիսի 4-7-ը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոս օրհնությամբ կկայանա Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորման(ՀԵՀԵՄ)  «Դեպի Սուրբ Էջմիածին, դեպի սրբազան Արցախ» ուխտագնացությունը

Համահայկական հավաքին կմասնակցի Հայաստանի, Արցախի և Սփյուռքի թեմերից ժամանած շուրջ  250 եկեղեցասեր  երիտասարդ:

Վեհափառ Հայրապետի օրհնությամբ ուխտագնացությունը ավանդաբար կմեկնարկի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից:

Երիտասարդական հավաքի մասնակիցները կայցելեն Հայաստանի և Արցախի տեսարժան վայրերկհանդիպեն Արցախի թեմի առաջնորդ  Պարգև արքեպիսկոպոս  Մարտիրոսյանի և Արցախի նախագահ Բակո  Սահակյանի հետ:

Այս տարի հավաքի գործնական մասը լինելու է նոր ձևաչափով: Երիտասարդական միությունների ներկայացուցիչները ոլորտի առաջատար փորձագետների հետ կքննարկեն իրենց գաղափարներն ու նախաձեռնությունները`  բաժանվելով 7 խմբերի. հոգևոր-ազգային միջոցառումներ, բիզնես-ֆորումային, սպորտային-օլիմպիական, մշակութային, սոցիալական, տեղեկատվական և կրթա-դաստիարակչական: Ծրագրային խմբերի աշխատանքները միտված են երիտասարդ ակտիվիստների մեջ առաջնորդակա նկարողությունների զարգացմանը, քույր թեմերի(Հայաստան-Սփյուռք) համագործակցության խթանմանը, ՀԵՀԵՄ տարածաշրջանային և միջտարածաշրջանային, ինչպես նաև համաերիտասարդական նոր ու կազմակերպված միջոցառումների նախագծմանը:

Անցյալ, 2018 թվականին Երիտասարդական հավաքն անցկացվեց  «Դեպի հայրենիքդեպի Սուրբ Էջմիածին» խորագրի ներքո: Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից հռչակված Երիտասարդության տարվա շրջանակներում կայացած ուխտագնացությանը մասնակցեց ավելի քան 400 երիտասարդ: Հավաքի մասնակիցները հանդիպեցին Նորին Սրբություն Գարեգին Բ Կաթողիկոսի, Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի, և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: