Հրատապ լուրեր:

Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով կմեկնի Վիետնամ և Սինգապուր


, | Հրապարակվել է: 06:20 PM, June 26, 2019

IMG

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով կմեկնի Վիետնամի Սոցիալիստական Հանրապետություն և Սինգապուրի Հանրապետություն, այս մասին նշված է ՀՀ կառավարության կայքում:

Կառավարական պատվիրակությունը Վիետնամում կլինի հուլիսի 4-6-ը, իսկ Սինգապուր կայցելի հուլիսի 7-9-ը:

Պատվիրակության կազմում կլինեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը և այլ պաշտոնյաներ:

Գործուղումների մեջ գտնվելու ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության վարչապետի պարտականությունները կկատարի ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: