Հրատապ լուրեր:

Միխայել Բնո-Աիրյանը Կիևի մարզի նոր մարզպետ


, | Հրապարակվել է: 08:30 AM, June 28, 2019

IMG

Ուկրաինայի կառավարությունը Կիևի մարզի մարզպետի ութ թեկնածուներից ընտրել է ազգությամբ հայ Միխայիլ Բնո-Աիրյանին :

Հիշեցնենք,որ Կիևի մարզը հունիսի 11-ից առանց մարզպետ էր ,քանզի նախագահ Վլադիմիր Զելինսկու հրամանով նախկին մարզպետ Ալեքսանդր Տերեշուկը հրաժարական էր տվել :
Միխայիլ Բնո-Աիրյանի հրամանը դեռ ստորագրված չէ,. բայց բոլորը գիտեն, որ հենց նա է լինելու ապագա մարզպետը,քանզի հենց նա էր նախագահ Զելինսկու թեկնածուն : 
Կիևի նոր մարզպետը արմատներով Բաքու քաղաքից է: Միջնակարգ կրթություն ստացել է Լվով քաղաքում : 2007թվականին ավարտել է Շևչենկոյի անվան Կիևի պետական համալսարանը ` Միջազգային հարաբերություններ բաժինը :