Հրատապ լուրեր:

«Ժամանակ». Բոյկոտո՞ւմ են. Իրանը եւս չի մասնակցի Համահայկական խաղերին


, | Հրապարակվել է: 08:45 AM, June 28, 2019

IMG

«Ժամանակ» թերթը գրում է. «Իրանի պատվիրակությունը եւս չի մասնակցի Համահայկական խաղերին: Պատճառն այն է, որ խաղերի բացման արարողությունը տեղի է ունենալու Արցախում, իսկ Իրանի իշխանությունները չեն ցանկանում հարաբերությունները փչացնել Ադրբեջանի հետ:

Այս պահին հայտնի է, որ մասնակցությունից հրաժարվել են նաեւ Վրաստանի եւ Թուրքիայի հայկական պատվիրակությունները: Այդ երկրների հայկական համայնքների ներկայացուցիչները խնդրում են Հայաստանի իշխանություններին միջոցներ ձեռնարկել, որպեսզի իրենք եւս կարողանան ներկայացված լինել Համահայկական խաղերում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում