Հրատապ լուրեր:

Անկախ դատարանի որոշումից՝ ես պայքարելու եմ. Գ. Սունդուկյանի անվան թատրոնի նախկին ռեժիսոր (տեսանյութ)


A1+.am, | Հրապարակվել է: 11:01 PM, June 28, 2019

IMG

35 տարի Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում աշխատած ռեժիսոր, բեմադրիչ Տիգրան Գասպարյանը հայց է ներկայացրել դատարան՝ թատրոնի 2018 թվականի դեկտեմբերի 27-ի 183-Ա հրամանն անվավեր ճանաչելու, նախկին աշխատանքում վերականգնելու և միջին աշխատավարձի չափով հարկադիր պարապուրդի գումարը բռնագանձելու պահանջներով:

Ռեժիսորին ասել են, թե  20 միլիոնով կրճատվել է թատրոնի դոտացիան, և այդ պատճառով հարմար են գտել ռեժիսորի հաստիքը կրճատել, քանի որ իրենց ռեժիսոր պետք չի:

Տիգրան Գասպարյանը տեղեկացրեց, որ իր գործով վերջին լսումներն են անցկացվում, և իր կարծիքով՝ ընթացքը բավականին օբյեկտիվ է:

«Իսկ  այն աբսուրդը, որ իրենց իրավաբանի կողմից ես լսում եմ, իմ ներվերին շատ մեծ վնաս է հասցնում: Աբսուրդը չափ ու սահման պիտի ունենա, էլի: Իրենք խախտում են արել, իրենք պետք է ինձ համապատասխան աշխատանք առաջարկեին կրճատելուց, դա օրենքն  է պահանջում։ Ւրենք չեն առաջարկել, բայց պետք է անեին, որովհետև բեմի առաջատար վարպետների մեջ ազատ տեղ ունեին: Պատճառաբանությունը՝ դուք ձեր դիպլոմով ռեժիսոր եք, դերասան չեք: Ամբողջ հանրապետությունը գիտի, որ ես նաև դերասան եմ»,- ասաց Տիգրան Գասպարյանը:

«Անկախ դատարանի որոշումից՝ ես պայքարելու եմ, որովհետև չի կարելի դնել ու սպանել էդ թատրոնը, ոնց որ անում են իրենք՝ այդ անճաշակությամբ ու ամեն ինչով»,- ասաց Տիգրան Գասպարյանը:

Տեղեկացնենք, որ թատրոնում աշխատանքից ազատվել են նաև թատրոնի 4 դերասաններ, որոնցից երկուսը նույնպես դիմել են դատարան՝ վերականգնելու իրեն խախտված իրավունքները:

Մանրամասները՝ տեսանյութում