Հրատապ լուրեր:

Առաջին հերթին ինչ է պետք անել Սևանի համար


, | Հրապարակվել է: 12:27 PM, June 29, 2019

IMG

Բնապահպանության նախկին փոխնախարար Այսեր Ղազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.


Առաջին հերթին ինչ է պետք անել Սևանի համար.

թեթևակի հիշեցում օրենքների կիրարկման մասին, 

հարց.

Սևանի մասին օրենքի որ հոդվածներն են այսօր կիրարկվում???

Մասնավորապես 16 հոդվածի /Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման և օգտագործման ոլորտներում բնապահպանության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմնի իրավասությունը/  հետևյալ կետերի մասով.
է) յուրաքանչյուր եռամսյակի վերջում հանրային հեռուստառադիոընկերությամբ հաղորդում և մամուլում հրապարակում է Սևանա լճի էկոլոգիական համակարգի վիճակի մասին տեղեկատվություն. /?????/

ը) կազմակերպում է իր իրավասությունների շրջանակներում գտնվող հարցերի հասարակական քննարկումներ. /?????/

թ) կազմակերպում և համակարգում է մոնիթորինգային աշխատանքները /ցավոք սրտի այս գործառույթը օրենքի խախտումով վերջին տարիներին /որքան որ հիշում եմ մինչև 2019թ/  ՛՛համակարգվում ՛՛ և ՛՛պատվիրվում էր , ուշադրություն, Սևանում ռիսկայի  գործունեություն ծավալող տնտեսվարողի կողմից /գիտեք սա ինչ է կոչվում.../
 
Այսինքն, դե յուրե գործադիր իշխանություն պարտավոր է հասարակությանը  մանրամասն տեղեկացնել  Սևանա լճի էկոլոգիական համակարգի վիճակի մասին:

Պետք է, որ շրջակա մոնիթորինգ իրականացնող  համապատասխան ստորաբաժանման միջոցով վեր հանվի առաջնային տեղեկատվությունը և ի վերջո տեղադրվի այն http://www.armmonitoring.am/page/17 կայքում և հրատարակվող համապատասխան տեղեկագրում ....

Շարունակելի...