Հրատապ լուրեր:

Հայտնի է Գրիզմանի հավանական աշխատավարձը Բարսելոնայում


araratnews.am, | Հրապարակվել է: 06:02 PM, June 29, 2019

IMG

«Աթլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը համաձայնեցրել է անձնական պայմանագրի պայմանները «Բարսելոնայի» հետ, վստահեցնում է L’Equipe-ը։

28-ամյա հարձակվողը կատալոնական ակումբի հետ 5-ամյա պայմանագիր կկնքի։ Ֆրանսիացու աշխատավարձը կկազմի տարեկան 16,7 մլն եվրո, ինչն ավելի քիչ է, քան նա վաստակում էր «Աթլետիկոյում»։

Ավարտված մրցաշրջանում Գրիզմանն ակումբային մակարդակում 48 հանդիպման է մասնակցել։ Ֆուտբոլիստի ակտիվում 21 գոլ և 10 գոլային փոխանցում կա։

Հարձակվողի պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2023 թվականը։ Հուլիսի 1-ից 28-ամյա ֆուտբոլիստի հրաժարագինը 200 մլն եվրոյից կդառնա 120 մլն եվրո։ Նախքան «Աթլետիկո» տեղափոխվելը՝ Գրիզմանը հանդես էր գալիս «Ռեալ Սոսյեդադում»։