Հրատապ լուրեր:

Իշխող ֆորմալ ու ոչ ֆորմալ հարաբերությունները պետք է իրենց տեղը զիջեն որակապես նոր հարաբերությունների ձևավորմանը


, | Հրապարակվել է: 07:01 AM, June 30, 2019

IMG

Նորայր Նորիկյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Խորապես համոզված եմ, որ մեր երկրում ձևավորված տնտեսական համակարգը պետք է վերափոխվի արմատապես: Այս ոլորտում անհրաժեշտ է իսկական ԲԵԿՈՒՄ...
Իշխող ֆորմալ ու ոչ ֆորմալ հարաբերությունները պետք է իրենց տեղը զիջեն որակապես նոր հարաբերությունների ձևավորմանը, որը հնարավորություն կտա ստեղծելու կայուն զարգացող տնտեսության..
Հայաստանի տնտեսությունը պետք է ձերբազատել օլիգարխիկ մտայնությունից և գերշահույթներ ստանալու գայթակղությունից:

Մենք պետք է փոխենք գյուղի կյանքը՝ փոխելով գյուղացու մտածողությունը: 
Պետությունը պարտավոր է սուբսիդավորել գյուղատնտեսությանը՝ խթանելով գյուղատնտեսության բոլոր ճյուղերի հավասարաչափ զարգացմանը:

Ինչու՞ ենք վախենում համարձակ քայլերից: 
Մեր երկրում հազարավոր հեկտարներ անմշակ ու անօգտագործելի հողեր կան: 

Ինչու՞ հնարավորություն չենք տալիս գյուղացուն կամ համայնքներին ստեղծել մասնավոր կամ համայնքային անտառներ, ինչը հնարավորություն կտա ապագայում զբաղվել անգամ փայտի արտադրությամբ ու փայտամշակմամբ...

Աշխատե՛լ է պետք: Պետք է արմատապես փոխենք գործատու-աշխատող հարաբերությունների բնույթն ու էությունը՝ ստեղծելով փոխադարձ շահի վրա հիմնված առողջ հարաբերություններ...

Աշխատե՛լ է պետք...