Հրատապ լուրեր:

ԿԵՑՑԵՆ ՄԵՐ ՄԱՐԶԻԿՆԵՐՆ ՈՒ ՄԱՐԶԻՉՆԵՐԸ


, | Հրապարակվել է: 09:50 PM, June 30, 2019

IMG

ՀՀ կրթության, գիտության , մշակույթի և սպորտի փոխնախարար Գևոր Լոռեցյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

ԿԵՑՑԵՆ ՄԵՐ ՄԱՐԶԻԿՆԵՐՆ ՈՒ ՄԱՐԶԻՉՆԵՐԸ:

Այս հաջողությունները կրկնակի կարևոր են` հաշվի առնելով այն պայմանները, որոնցում տարիներ շարունակ մարզվել են այս տղաները:

Շնորհավորում եմ նաև մեր մյուս մեդալակիրներին, որոնց նվաճումները մի փոքր ստվերվեցին ոսկիների տարափով: 

Եվ ուրեմն ամփոփենք արդյունքները 🙂 

11 մեդալ
5 ոսկի
3 արծաթ
3 բրոնզ

Տիգրան Կիրակոսյան - ոսկի - սամբո
Արթուր Հովհաննիսյան - ոսկի - բռնցքամարտ
Հովհաննես Բաչկով - ոսկի - բռնցքամարտ
Արթուր Ալեքսանյան - ոսկի - հ/հ ըմբշամարտ
Արթուր Դավթյան - ոսկի - մարմնամարզություն

Կարապետ Չալյան - արծաթ - հ/հ ըմբշամարտ
Վահագն Դավթյան - արծաթ - մարմնամարզություն
Դավիթ Գրիգորյան - արծաթ - սամբո

Արսեն Ղազարյան - բրոնզ - սամբո
Գոռ Ներսեսյան - բրոնզ - բռնցքամարտ
Կարեն Տոնականյան - բրոնզ - բռնցքամարտ:

5 ոսկե մեդալից 4-ը նվաճել են Գյումրեցի, 1-ը` Վանաձորցի մարզիկները: