Հրատապ լուրեր:

Դարերով չկանաչած Սևանը մեր բոլորիս աչքի առաջ ճահճանում է։


, | Հրապարակվել է: 09:55 PM, June 30, 2019

IMG

Դավիթ Վանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Սևանը 2017-ին կանաչել է օգոստոս ամսին։
2018-ին՝ հուլիսին է կանաչել։
2019-ին՝ արդեն հունիսին։

Սա մեր պետության էֆեկտիվության ցուցանիշն է։ Դարերով չկանաչած Սևանը մեր բոլորիս աչքի առաջ ճահճանում է։ 

Եթե Սևանը չփրկենք, մեր պետության, ժողովրդի, ազգի ու յուրաքանչյուրիս արժեքը զրո է լինելու, որովհետև այն մեր գանձն է, մեր լինելության երաշխիքը, մեր աշխարհաքաղաքական գործոնը, տարածաշրջանին իշխելու մեր բանալին։

Հնդկաստանի իննը մլն․ բնակիչ ունեցող Չեննաի քաղաքում ջուրը պարզապես անհայտացել է։ Հումանիտար ու էկոլոգիական մի աղետ է սա։ Մեր հարավային հարևանների մոտ այդ աղետը օդում կախված է։ 

Խմելու ջրի պրոբլեմը Երկիր մոլորակի համար մեկ խնդիրն է, որը դառնում է անլուծելի ընդհանուր կլիմայի վատթարացման, հյուսիսային բևեռի, լեռնային սառցադաշտերի արագընթաց հալոցքի, տնտեսական գործունեության հետևանքով արտանետումների, բնակչության թվաքանակի ու համապատասխանաբար անասնաքանակի քառակի աճի պատճառով։ Մարդկությունը իրական պրոբլեմները թողած, զբաղված է շուկաների, զենքերի, գիտատեխնիկական պրոդուկտների մրցավազքով։

Մենք ապրում ենք երրորդ աշխարհի սահմանագծին։ Դեմոգրաֆիական բոլոր հարցերը զգալի են դառնալու հենց այդ սահմանային գոտում։

Դառնանք Սևանին։ Սևանը Աստծո կողմից մեզ տրված գոյատևման ճանապարհ է։ Այսօրվա իշխանությունները պարտավոր են նրան վերաբերվել որպես լուրջ հիվանդի ու բուժել։  Հարկավոր է խիստ ռեգլամենտացիա մտցնել ձկնորսության, ձկնաբուծության, ջուրօգտագործման, հարակից քաղաքներում մաքրման կայանների գործունեության ու բազմաթիվ այլ առնչվող բնագավառներում։

Այս հեղափոխության իմաստը որն է՞, երբ իշխանություն դառնալուց հետո դարձյալ ջրի մակարդակը իջնում է։  Երբ պիտի դադարենք պարտք վերցնել մեր բալիկների ապագայից։ Ո՞րն է մեր հին ու իմաստուն լինելու ապացույցը, եթե այսքան ․․․․․ ենք։  

Կետադրված բառը ինքներդ լրացրեք։