Հրատապ լուրեր:

«Ժողովուրդ». Հայաստանի համար ամենակարևոր քննարկումներից մեկի ժամանակ ԱԺ պատվիրակությունից ոչ ոք դահլիճում չի եղել


, | Հրապարակվել է: 10:00 AM, July 04, 2019

IMG

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Մոսկվայում տեղի է ունեցել «Պառլամենտարիզմի զարգացում» անվանումը կրող համաժողով, որին մասնակցել են 130 երկրներից ժամանած պատվիրակներ, ներկա են եղել նաև մի քանի տասնյակ ԱԺ խոսնակներ, այդ թվում` պատվիրակություն Հայաստանից: Ընդ որում, Հայաստանն ավելի լայն մասնակցություն է ունեցել և, բացի պառլամենտական պատվիրակությունից, որպես առանձին քաղաքական ուժի ներկայացուցիչ, մասնակցել է նաև ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Ուշագրավն այն է, որ Հայաստանի համար ամենակարևոր քննարկումներից մեկի ժամանակ Ազգային ժողովի պատվիրակությունից ոչ ոք դահլիճում չի եղել, անգամ խորհրդարանական ընդդիմադիրները, և, հետևաբար, չեն արձագանքել ելույթներին: Մասնավորապես, խոսքն այն քննարկման մասին է, որի ժամանակ Ադրբեջանի խորհրդարանի հանձնաժողովի նախագահներից մեկը ՀՀ-ին և Արցախը թիրախավորած խիստ ելույթներ է ունեցել: ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն էլ ստիպված է եղել միայնակ պատասխանել արդբեջանական հարձակմանը:

Նշենք, որ պատվիրակության կազմում են եղել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, իշխանական պատգամավորներ Նարեկ Մկրտչյանը, Ալեքսեյ Սանդիկովը, Անուշ Բեղլոյանը, ԲՀԿ-ից` Վահե Էնֆիաջյանը, Միքայել Մելքումյանը, ԼՀԿ-ից էլ` Էդմոն Մարուքյանը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Մոսկվայում համաժողովի ժամանակ փոքրիշատե միայն ընդդիմադիր պատգամավորներն են ակտիվ եղել, մասնակցել այլ սեկցիաների, սակայն ադրբեջանական հարձակմանը անգամ նրանք ներկա չեն եղել: Պատվիրակության անդամները այնտեղ ավելի շատ առանձին և մասնավոր հանդիպումներ են ունեցել, և անգամ ռուսական կողմի ներկայացուցիչներն են տարակուսանք հայտնել հայ պատգամավորների պասիվությունից և նման կարևոր նիստերը բաց թողելու փաստի առիթով:

Ավելացնենք, որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն այդ նիստը բաց թողնելու մասով զրուցել է պատվիրակության անդամների հետ: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պատգամավոր Նարեկ Մկրտչյանը նշեց.

«Այն ժամանակ, երբ թիրախավորված ելույթ է եղել մենք` այդ թվում նաև ընդդինության պատգամավորները, մյուս սեսիաներում արդեն ելույթներ էինք ունենում կամ արդեն նախապես պայմանավորված հանդիպումների էինք: Այդ թեմայով Միրզոյանի հետ փոքրիկ զրույց ունեցել ենք»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։