Հրատապ լուրեր:

«Փաստ». Իշխանությունները լայն թափով լծված են Ստամբուլյան կոնվենցիան խորհրդարանում վավերացնելուն


, | Հրապարակվել է: 10:04 AM, July 04, 2019

IMG

«Փաստ» թերթը գրում է.

«Վերջերս տարբեր ձևաչափերով շրջանառվում և փորձ է արվում առանձին բացվածքով ներկայացնել Ստամբուլյան կոնվենցիան, որը վերաբերում է կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարին: Իրականում այս նախագծում բավականին մտահոգիչ կետեր կան, որոնք վերաբերում են սեռական դաստիարակությանն ու սեռական պատկանելության խնդիրներին, ԼԳԲՏ իրավունքներին և այլն:

Ահա այս ամենի հետ կապված՝ «Փաստ» թերթին տեղեկություններ են հասել, որ իշխանությունները լայն թափով լծված են այս կոնվենցիան առաջիկայում խորհրդարանում վավերացնելուն, և այդ գործը դրված է արդարադատության նորանշանակ նախարար Ռուստամ Բադասյանի վրա: Բադասյանը համարվում է այս կոնվենցիայի ջատագովը, և նշանակման հիմնական պատճառներից մեկն այս հարցը «հորովմորով» անելն է եղել: Թերթը պարզել է, որ նախագծի վրա նախարարությունը պատրաստվում է աշխատել ամռանը և աշնանային նստաշրջանին այն վավերացման ներկայացնել խորհրդարան»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։