Հրատապ լուրեր:

Ալիևը Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում Թրամփի օգնությունն ստանալու հույս է հայտնել


tert.am, | Հրապարակվել է: 10:09 AM, July 04, 2019

IMG

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ԱՄՆ Անկախության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել, որում նշել է, որ դեռևս չլուծված Ղարաբաղյան հիմնախնդիրը «մեծ, ցավոտ հարց» է Ադրբեջանի ժողովրդի համար, գրում է haqqin.az-ը:

Ուղերձի տեքստում Ալիևն ընդգծել է, թե իբր Լեռնային Ղարաբաղը և դրան հարող 7 շրջանները «վաղեմի ադրբեջանական հողեր» են:

«Հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ և արդար ճանապարհով՝ միջազգային իրավունքի սկզբունքներին համապատասխան և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերի պահանջների հիմքով, որոնք սահմանվել են Հելսինկյան եզրափակիչ ակտով՝ մեր երկրի տարածքային ամբողջականության շրջանակներում»,- ասել է Ալիևը:

Նա նշել է, որ Ադրբեջանն այդ հարցում ԱՄՆ-ի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի, ինչպես նաև անձամբ Թրամփի կողմից հետևողական և վճռական դիրքորոշման հույս ունի: