Հրատապ լուրեր:

Պուտինը մեկնում է Վատիկան՝ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ հանդիպման


, | Հրապարակվել է: 10:19 AM, July 04, 2019

IMG

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ բանակցություններ կվարի Վատիկանում: Դա տեղի կունենա Վատիկանում Ուկրաինայի կաթոլիկ առաջնորդների հանդիպումից մեկ օր առաջ:

Այս հանդիպումը կարող է նպաստել Հռոմի պապի՝ Ռուսաստան առաջին այցին, գրում է Reutersգործակալությունը:

Նախատեսվում է, որ ՌԴ նախագահը, որն արդեն երկու հանդիպում է ունեցել Հռոմի պապի հետ, Վատիկան կժամանի վաղ կեսօրին:

Ուկրաինան, որը կնճռոտ խնդիր է մնում Վատիկան-Ռուսաստան հարաբերություններում, կլինի սպասվող հանդիպման գլխավոր թեման: Կքննարկվեն նաև Սիրիայում տիրող իրավիճակը, այլ մարդասիրական հարցեր:

Նշենք, որ կաթոլիկների հոգևոր առաջնորդը և ՌԴ նախագահը վերջին անգամ հանդիպել էին 2015 թվականին: Հանդիպման ժամանակ Հռոմի պապը կոչ էր արել Պուտինին «մեծ ջանքեր» գործադրել Ուկրաինայում խաղաղության հասնելու և Ուկրաինայի կառավարական ուժերի և ռուսամետ անջատողականների միջև մարտերը դադարեցնելու համար:

Հռոմի պապի և Պուտինի հանդիպումը կդառնա առաջինը 2016 թվականին Ֆրանցիսկոս պապի և Ռուս ուղղափառ եկեղեցու պատրիարք Կիրիլի հանդիպումից հետո: