Հրատապ լուրեր:

Սևանի թերակղզում, դեպի Սևանավանք տանող վերելքի վրա, վրան հետաքրքիր գրությամբ այսպիսի մի շիրմաքար կա


, | Հրապարակվել է: 01:50 PM, July 04, 2019

IMG

Կարեն Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Սևանի թերակղզում, դեպի Սևանավանք տանող վերելքի վրա, վրան հետաքրքիր գրությամբ այսպիսի մի շիրմաքար կա։ Երվանդ Գասպարյանի մասին պահպանված տեղեկություններն այնքան էլ հարուստ չեն, իսկ նկարն առհասարակ հնարավոր չեղավ գտնել։ Իսկ իրականում այս մարդու կենսագրությունը հագեցած է հայանպաստ ու հակաթուրքական բազմաթիվ գործերով։ Ակտիվ մասնակցություն Կրետե կղզում բարձրացված հակաթուրքական ապստամբությանը, հայ ֆիդայիներին ծածուկ զենք զինամթերքի մատակարարում՝ արդյունքում ձերբակալվում է և ենթարկվում անտանելի կտտանքների։ Իսկ ամենանշանակալի ազգանպաստ ներդրումը՝ նավագնացության, ձկնարդյունաբերության հիմնումը Սևանա լճի ավազանում առաջին Հանրապետության ու Հայաստանում Խորհրդային կարգերի հաստատման սկզբնական շրջանում։