Հրատապ լուրեր:

Տղե՛րք, Ստեփան Կարպիչն ինձ էնքան ա մեր հայհոյել, որ որտեղ հանդիպում եմ, ուզում եմ ասել՝ բարև, պապա՛…


, | Հրապարակվել է: 06:49 PM, July 04, 2019

IMG

Արմեն Ամիրյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Բարև, պապա՛ 
Չնայած սասունցու կոշտ ու կտրուկ բնավորությանը, Հեռուստառադիոպետկոմի նախագահ Ստեփան Կարպիչին սիրում էին բոլորը: Ընդունում էին այնպես, ինչպես կար, ինչպես շիտակ և ազատ մտածող մարդու: Միայն նա՛ կարող էր իր ֆալցետային ձայնով հայհոյել` ստիպելով աղջիկներին ականջները փակել: Եվ ընդամենը մեկ ակնթարթ հետո ժպտալ քթի տակ` ճշմարտությունը շրխկացնելով ճակատիդ: Դառը  չէր նրա հայհոյանքը, շատերի ականջին նույնիսկ «օրհնության» պես էր հնչում… Այս իրավիճակը լավագույնս բնորոշել է Ստեփան Կարպիչից տարիքով ավագ Արշակ Անանյանը` «Լրաբերի» գլխավոր խմբագիրը, որը լոռեցուն հատուկ միամտությամբ մի օր խոստովանում է. 
- Տղե՛րք, Ստեփան Կարպիչն ինձ էնքան ա մեր հայհոյել, որ որտեղ հանդիպում եմ, ուզում եմ ասել՝ բարև, պապա՛…

Լուսանկարում ` Արշակ Անանյանը կենտրոնում