Հրատապ լուրեր:

Այն, ինչ չգիտեք «Թոմն ու Ջերին» մուլտֆիլմի մասին


, | Հրապարակվել է: 07:25 PM, July 04, 2019

IMG

«Թոմն ու Ջերին»՝ ամերիկյան բազմասերիանոց մուլտֆիլմը, առաջին անգամ ցուցադրվել է 1940թ.-ին։

🔹Առաջին սերիայում գլխավոր հերոսները ունեին ուրիշ անուններ՝ Ջինքս ու Ջասփեր։

🔹Թոմը սկզբում սովորական կատու էր՝ 4 ոտքով, բայց հետագայում նա ոչ միայն սկսեց քայլել 2 ոտքերի վրա, այլ նաև հետաքրքրվում էր գրականությամբ ու երաժշտությամբ, ճամփորդում էր և անգամ ծառայել է նավատորմում՝ զուգահեռ փորձելով բռնել Ջերիին։

🔹Միայն մի սերիայում է երևում Թոմի տիրոջ դեմքը, ում անունն էր «Մայրիկ - 2 հողաթափիկ»։
Նա շատ հաճախ կրկնում էր հետևյալ խոսքերը. «Թոմաս, եթե դու լավ կատու ես, ես Լանա Թըրներն եմ»։
(Լանան 1940-ականների հայտնի դերասանուհի, մոդել է եղել)

🔹Մուլտֆիլմը գրեթե անձայն է. լսվում են միայն կոտրվող ափսեների ձայները, շան հաչոցն ու հետին պլանի երաժշտությունը։

🔹«Թոմն ու Ջերին» արժանացել է 7 Օսկարի, որին Դիսնեյի ոչ մի մուլտֆիլմ չի կարողացել հավասարվել։ Իսկ Նյու Յորքի «Թայմս» ամսագիրը «Թոմն ու Ջերին» անվանել է բոլոր ժամանակների լավագույն մուլտֆիլմ։