Հրատապ լուրեր:

Սեւանա լճի սանիտարական վիճակի բարելավման համար չափազանց կարեւոր է նաեւ ավազանի բնակավայրերի եւ առափյա տարածքների բարեկարգումը, կանաչապատումը, սանիտարական մաքրման, աղբի հեռացման եւ վնասազերծման ճիշտ կազմակերպումը


, | Հրապարակվել է: 10:37 PM, July 05, 2019

IMG

Գալուստ Նանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Առողջացուցիչ եւ կանխարգելիչ միջոցառումների արժեքը դրանք ժամանակին պլանավորելու եւ իրականացնելու մեջ է: Հակառակ դեպում, անգամ առավել մեծ ծախսերը հետագայում անհամեմատ նվազ անարդյունավետ կլինեն: Սեւանա լճի սանիտարական վիճակի բարելավման համար  չափազանց կարեւոր է նաեւ ավազանի բնակավայրերի եւ առափյա տարածքների բարեկարգումը, կանաչապատումը, սանիտարական մաքրման, աղբի հեռացման եւ վնասազերծման ճիշտ կազմակերպումը, ինչպես նաեւ լողափերի, հանգստի գոտիների ճիշտ տեղաբաշխումը եւ դրանց համապատասխան սանիտարական վիճակի ապահովումը: 
Լճի հետագա էֆտրոֆիկացիան դանդաղեցնելու նպատակով, Սեւնաի ավազանում, ըստ հնարավորին պետք է պակասեցնել  հանքային պարատանյութերի օգտագործումը ավազանի գյուղատնտեսական հողահանդակներում եւ այգեգործական տնտեսություներում, դրանք փոխարինելով օրգանական ծագում ուենցող պարարտանյութերով»…