Հրատապ լուրեր:

Հուլիսի 6-ին աշխարհը նշում է Համբույրի միջազգային օրը:


, | Հրապարակվել է: 03:20 PM, July 06, 2019

IMG

Ալեքսանդրա Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Հուլիսի 6-ին աշխարհը նշում է Համբույրի միջազգային օրը: 
Մասնագետները պնդում են, որ համբույրը, մարդու անձնական կյանքի վրա էական ազդեցություն գործելուց բացի, կարևոր դեր է խաղում նաև նրա առողջության հարցում: Եվ այսպես՝ համբուրվելն օգնում է ատամները սպիտակ պահել և նպաստում է դեմքի երիտասարդ պահպանմանը, 1 րոպե համբուրվելու ընթացքում մարդու օրգանիզմում 5 կալորիա է «այրվում»: Համբուրվելը բարելավում է նյութափոխանակությունը, ամրացնում է դիմադրողականությունը, բարձրացնում է տրամադրությունը և իջեցնում սթրեսի մակարդակը, օգնում է մեղմել ցավը:
Դե ինչ, սիրելիներս, համբուրվեք հաճախ ու մի մոռացեք, որ այդ անչափ հաճելի և օգտակար պահերն ապրելու համար պարտադիր չէ տարվա մեջ հատուկ օր ունենալ... 🙂
Նկարում Էխնատոնի և Նեֆերտիտիի համբույրի քանդակն է, պատմության առաջին համբույրի տեսարանը: