Հրատապ լուրեր:

Նախագահ Արմեն Սարգսյանը Քարահունջ համայնքում մասնակցել է Թթի փառատոնին


ՀՀ նախագահի մամուլի և հասարակության հետ կապերի գրասենյակ , | Հրապարակվել է: 06:47 PM, July 06, 2019

IMG

Սյունիքի մարզ աշխատանքային այցի ընթացքում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Քարահունջ համայնքում մասնակցել է թթի ամենամյա փառատոնին։

Նախագահ Սարգսյանը տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանի և մարզպետ Հունան Պողոսյանի հետ շրջել է մարզի համայնքները ներկայացնող տաղավարներով, համտեսել թթից պատրաստվող բարիքները, ծանոթացել սյունեցի արվեստագետների ու ժողովրդական վարպետների ստեղծած աշխատանքներին, զրուցել Թթի փառատոնի կազմակերպիչների, մասնակիցների ու փառատոնի հյուրերի հետ։

2014 թվականից կազմակերպվող միջոցառման նպատակն է նպաստել զբոսաշրջության զարգացմանը Սյունիքի մարզում: