Հրատապ լուրեր:

80 տարեկան հասակում կյանքից հեռացել է հայկական ֆուտբոլի մեծագույն ներկայացուցիչներից մեկը՝ ԽՍՀՄ սպորտի վարպետ, ՀՍՍՀ վաստակավոր մարզիչ, Սարգիս Հովիվյանը։


, | Հրապարակվել է: 02:01 PM, July 08, 2019

IMG

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Գևորգ Լոռեցյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.


Քիչ առաջ ցավով տեղեկացա, որ 80 տարեկան հասակում կյանքից հեռացել է հայկական ֆուտբոլի մեծագույն ներկայացուցիչներից մեկը՝ ԽՍՀՄ սպորտի վարպետ, ՀՍՍՀ վաստակավոր մարզիչ, Սարգիս Հովիվյանը։ 

Սարգիս Հովիվյանը ԽՍՀՄ լավագույն և, անկասկած, հայկական ֆուտբոլի անցած դարի անկրկնելի հարձակվողներից մեկն է եղել, խաղացել է Երևանի «Սպարտակ», «Արարատ», Վանաձորի «Լոռի», Մոսկվայի «Սպարտակ», ԲԿՄԱ, Քութաիսիի «Լոկոմոտիվ» ակումբներում, երկար տարիներ զբաղվել է մարզչական աշխատանքով։

Ցավակցում եմ Սարգիս Հովիվյանի ընտանիքին, հարազատներին, ընկերներին ու նրա տաղանդի բոլոր երկրպագուներին։