Հրատապ լուրեր:

Հետաքրքիր փաստեր Էլվիս Փրեսլիի մասին


, | Հրապարակվել է: 10:28 PM, July 09, 2019

IMG

Ռոքնռոլի արքա Էլվիս Փրեսլին ունեցել է երկվորյակ եղբայր, որը, սակայն, մահացել է ծնվելիս։

Էլվիսը փոքրուց շատ էր գնում եկեղեցի և երգում էր նրա երգչախմբում։

Դպրոցից հետո Էլվիսը աշխատել է որպես աղբատար և վարորդ՝ վաստակելով շաբաթը 45 դոլար։ 

Փրեսլին ներկում էր մազերը մուգ սև, որովհետև գունավոր էկրանին այդ գույնը գեղեցիկ էր նայվում իր աչքերի կապույտի հետ։

1958թ.-ին, երբ Էլվիսը 23 տարեկան էր, զորակոչվեց բանակ, բայց երկրպագուները սկսեցին բողոքել։ Այնուամենայնիվ, Փրեսլին ծառայեց բանակում 2 տարի։ Վերադարձավ իր նոր սկավառակով՝ «Էլվիսը վերադառնում է»։

Էլվիս Փրեսլին ուներ կարատեի սև գոտի։ Ֆիլմերից մեկում, որտեղ նա խաղացել է, Էլվիսը առանց օգնության կոտրեց մեծ աղյուսը, սակայն արդյունքում վնասեց ճկույթը։ Ցավոք այդ էպիզոդները  ֆիլմից դուրս են մնացել։