Հրատապ լուրեր:

«Փաստ». Արցախում ուշագրավ իրադարձություններ են սպասվում. իշխանությունները պատ­րաստվում են կոշտ հակազդեցության


, | Հրապարակվել է: 11:06 AM, July 10, 2019

IMG

«Արցախում շարունակում են ուշագրավ իրադարձություններ ծավալվել, որոնց առումով դիտարկվում են նաև աշխարհաքաղաքական որոշակի կենտրոնների հետա­քրքրությունները: 

Նման կերպ են մեկնաբան­վում, մասնավորաբար, Արցախում հանրահավաքներ սկսելու և սահմանադրական փոփո­խությունների ստորագրահավաքի հետ կապ­ված տարբեր ակցիաներ անցկացնելու Սամվել Բաբայանի մտադրությունները: 

Ըստ տարբեր աղբյուրների, զանազան, այդ թվում՝ մանիպուլյատիվ միջոցներով, մոտ 15-16 հազար ստորագրություն է հավաքվել (Արցախում ընդհանուր ընտրողների թիվը մոտ 100 հազար է): Նախօրեին Արցախի ԱԱԾ ու ոստի­կանության տարածած հաղորդագրություններից նկատելի է, որ իշխանությունները պատ­րաստվում են կոշտ հակազդեցության՝ երկրում հնարավոր զանգվածային անկարգու­թյունները, հակասահմանադրական քայլերը, անօրինականություններն ու արտաքին միջամտությունները կանխելու համար: 

Այն­պես որ, առաջիկայում Արցախում ուշագրավ իրադարձություններ են սպասվում, և, «Փաստ» թերթի տեղեկություններով, Արցա­խի իշխանությունները ջանքեր են գործադ­րում բոլոր տեսակի խժդժություններն ու ան­թույլատրելի այլ գործողությունները կանխելու ուղղությամբ»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: