Հրատապ լուրեր:

Ճգնաժամային կառավարման կենտրոնը փորձում է պարզել Երևանի տարբեր մասերում հոսանքի տատանումների պատճառը


Araratnews.am, | Հրապարակվել է: 02:41 PM, July 10, 2019

IMG

Երևանի տարբեր վայրերում հուլիսի 10-ին՝ ժամը 13-ի սահմաններում  էլեկտրականության տատանումներ են գրանցվել:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի հանձնարարականով փրկարար ծառայության համապատասխան ստորաբաժանումները ուսումնասիրություն են կատարում Երևան քաղաքի տարբեր մասերում՝ պարզելու հոսանքի տատանումների պատճառները:

Ճգնաժամային կառավարման կենտրոնից տեղեկացրին, որ օպերատիվ խմբերն աշխատում են մարդկային զանգվածային կուտակում ունեցող վայրերում՝ հատկապես մետրոյում: «Տեղեկություններ կհաղորդվեն ավելի ուշ»,-նշեցին ՃԿԿ-ից:

Նշենք, որ այսօր հոսանքազրկվել է նաև AraratNews.am -ի խմբագրությունը: