Հրատապ լուրեր:

Դուք խորը, շատ խորը քնեք իմքայլականներ. մարդասպան ռոբը թո՛ղ քայլ առ քայլ վրա գա


Արթուր Հայրապետյան, | Հրապարակվել է: 09:10 PM, July 10, 2019

IMG

Դուք խորը, շատ խորը քնեք իմքայլականներ։ Քնեք, հանկարծ ձեզ խանգարող չլինի։ Մարդասպան ռոբը թող քայլ առ քայլ վրա գա, դուք քնեք, չխանգարենք։ 
ԱԺ-ում, Վահե Գրիգորյանի նամակին անդրադարձող չկա։ Քնեք, նանիկ արեք իմ թավշյա խատուտիկներ։ Ոչինչ։ Այն օրը, երբ կհասկանաք, որ շատ ուշ է, երեւի գլխներիդ կտաք։ Բայց ինչ.. եթե ձեր դանդաղկոտության պատճառով մենք են տուժում։ 
Ինչքան կարելի է նույն բանը ասել, ինչքան կարելի է ասել, գործով զբաղվեք.. ինչքան կարելի է ասել, որ ՀՀ-ում սահմանադրություն չկա, էլ ուր մնաց Սահմանադրական դատարան։ Ուրեմն դուք` մեծամասնությունդ մի քայլ չեք կարողանում նախաձեռնել.. թե դուք այնքան կաղ եք, որ Գրիգորյանի նամակն էլ չեք կարողանում կարդալ։ 
Ինչ ասեմ.. շարունակեք քնել, թող դահիճը իր գործը լավ տեսնի։ Եթե այլ բան կա, որ մենք չգիտենք, եթե իհարկե օդից կախված չէ, ապա շշնջացեք, մի ձեւ հասկացրեք, որ մենք մեզ չկոտորենք, ու հասկանանք մեր անելիքը։

Հ.Գ. Իսկ Օսիպովի մասին ասեմ, որ ինձ չի հետաքրքրում, թե ինչ ակցիա է տեղի ունենում ՀՀ-ում, իմ սրտով է, թե ոչ, դա հարցի մյուս կողմն է, բայց դու ոստիկանապետ ես ու քո տեղում պետք է լինես, որ ՀՀ քաղաքացին հարգանք ունենա ոստիկանի նկատմամբ, ոչ թե ինչպես նախկինում էր, այնպես էլ այսօր` մենթերդ նույն /մարդ գողացող/ են աշխատում։ Ինչ տարբերություն, այն ժամանակ մեզ էիք գողանում ու գործ կարում, այսօր էլ այլոց.. նորից եմ կրկնում կապ չունի, ինչ ակցիա է, օրենքի շրջանակներում գործեք ու հարգալից։
Ու ձեզ թվում է, որ ՀՀ քաղաքացին պետք է մենթին վստահի։ Բնավ։ Նույն մենթական միջոցները այսօր եք կիրառում։ Ոչինչ չի փոխվել։ Ու ինձ ասում եմ, հանկարծ չասեք, թե ինչ ակցիա է եղել, եւ ումն են բռնել։ Ես այդ ակցիային դեմ եմ, դա իմ սահմանադրական իրավունքն է, մյուսներն էլ իրավունք ունեն ինձ հետ չհամաձայնվելու, դա էլ իրենց իրավունքն է, բայց մենթական միջոցները ՀՀ-ից պետք է վերացնել ու ոստիկանության հանդեպ պետք է հարգանք լինի։ Իսկ հարգանքը վաստակում են, ոչ թե բռնի միջոցներով.. այլ վաստակում են։