Հրատապ լուրեր:

ՍԴ-ի այս կազմը կամավոր ստանձնել է Քոչարյանին ամեն գնով, անգամ աբսուրդի հասնող միջոցներով պաշտպանելու առաքելությունը


Սարգիս Միքայելյան, | Հրապարակվել է: 09:15 PM, July 10, 2019

IMG

ՍԴ-ի անդամակազմը որոշել է քննության ընդունել մի բան, որն իրենց ուղարկելու որոշումը Վերաքննիչի կողմից վերացվել էր, այսինքն՝ այդպիսի բան գոյություն չուներ դե-յուրե: 
ՍԴ-ի անդամակազմն անգրագետ չէ, իհարկե: 
ՍԴ-ի անդամակազմն այդ քայլով ուղղակի պատերազմ է հայտարարել Մարտի 1-ի գործի արդար դատաքննությանը մասնավորապես, արդարադատությանը՝ ընդհանրապես, և իր սոլիդարությունն է արտահայտել գլխավոր մեղադրյալ Քոչարյանին: Այսպիսով, ՍԴ-ի այս կազմը կամավոր ստանձնել է Քոչարյանին ամեն գնով, անգամ աբսուրդի հասնող միջոցներով պաշտպանելու առաքելությունը: 
Այսպիսի ՍԴ-ի գոյության իմաստը խիստ կասկածելի է, այս ՍԴ-ն պետք է վերակազմավորվի, այս անդամները պետք է անվերադարձ հեռանան ոչ միայն ՍԴ-ից, այլև հանրային կառավարման դաշտից ընդհանրապես՝ նրանք չպետք է տեղ ունենան պետաիշխանական լիազորություններով օժտված որևէ մարմնում և կամ երբևէ դերակատարում ստանձնեն պետական-հասարակական որևէ գործընթացում: