Հրատապ լուրեր:

Սերժ Ազատիչն ու Գորիկ Գուրգենիչը ևս նման հետևողականությամբ պայքարում էին կոռուպցիայի դեմ


, | Հրապարակվել է: 09:22 PM, July 10, 2019

IMG

Ամեն անգամ, երբ կարդում եմ, որ ԱԱԾ-ն ձերբակալել է ասենք դատավորի օգնականի կամ գյուղապետի տեղակալի, մոտս միանգանից դեժավյու է առաջանում, որովհետև կարծես թե Սերժ Ազատիչն ու Գորիկ Գուրգենիչը ևս նման հետևողականությամբ պայքարում էին կոռուպցիայի դեմ... 
Տղերք ամոթ է, հլա պատկերացրեք էն քաղաքացու վիճակը, երբ հեռուստացույցով տեսնում է ձերբակալված գյուղապետի տեղակալին, բայց քիչ անց իրենց շենքի մոտ հանդիպում է ասենք Արման Գալուստիչին ու Տարոն Անդրանիկովիչին... 
Դրա համար ճիշտ կլինի, որ չանեք նման ցուցադրական բաներ, որ մարդկանց վերջնականապես չզզվացնեք ձեզանից։


Գագիկ Քամալյան ՖԲ