Հրատապ լուրեր:

Էջմիածնի քաղաքապետի դեմ հայցը մակագրվել է Մանվել Գրիգորյանի դատավոր դստերը


Araratnews.am, | Հրապարակվել է: 12:16 PM, July 11, 2019

IMG


Հուլիս 11, 2019 11:43 ԼուրերՏեսանյութ A+ / A-

Azatutyun.am-ը գրում է.

Էջմիածնի քաղաքապետարանի դիմաց գտնվող սրճարանը շահագործողը դատական հայց է ներկայացրել քաղաքապետ Դիանա Գասպարյանի դեմ՝ պահանջելով պարտավորեցնել վերջինիս ներողություն խնդրել վիրավորանքի համար և հերքել զրպարտություն համարվող տվյալները:

 Քաղաքապետ Դիանա Գասպարյանը շաբաթներ առաջ հայտարարել էր, որ սրճարանը Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի մերձավորներին է պատկանում:

«Սակայն բոլորս գիտենք, որ այդ ամենի հետևում հենց Գրիգորյանն է կանգնած»,- հավելել էր քաղաքապետը:

Էջմիածնի կենտրոնում՝ ուղիղ քաղաքապետարանի դիմաց գտնվող 776 քառակուսի մետր մակերեսով բացօթյա սրճարանի համար վարձակալը 16 տարի շարունակ տարեկան ընդամենը 23 հազար դրամ է վճարել: Էջմիածնի նախկին քաղաքապետը Մանվել Գրիգորյանի որդին էր՝ Կարեն Գրիգորյանը, որը քաղաքը ղեկավարել է 2008-2018 թվականներին:

Դիանա Գասպարյանը նաև կոչ էր արել քաղաքացիներին բոյկոտել և չօգտվել այդ սրճարանից։

Գործը էլեկտրոնային եղանակով մակագրվել է Արմավիրի ընդհանուր իրավասության դատարանի ութ դատավորներից հենց Մանվել Գրիգորյանի դստերը՝ Նաիրա Գրիգորյանին: Դեռևս հայտնի չէ, թե արդյոք մի շարք ծանր մեղադրանքներով կալանավորված գեներալի դատավոր դուստրը ինքնաբացարկ կհայտնի, թե ոչ:

Հայցը ներկայացրած «Մանչ 045» ՍՊԸ-ի փաստաբան Լևոն Բաղդասարյանը համարում է, որ այսպիսով Դիանա Գասպարյանը վարկաբեկել է հայցվորի պատիվն ու արժանապատվությունը։ Ի դեպ, Լևոն Բաղդասարյանը դատարանում պաշտպանում է նաև Մանվել Գրիգորյանի շահերը:

«Լինելով տեղական ինքնակառավարման մարմինը կրող ղեկավար անձ, տվյալ քաղաքի քաղաքապետուհին՝ իրեն թույլ է տվել այնպիսի արտահայտություններ, որոնք պարունակում են նաև ատելություն սերմանող․․․ ավելին՝ հորդորել է, որպեսզի չօգտվեն այդ տարածքից, ավելին՝ այնպիսի գումար է ինքը առաջարկել, որպեսզի վճարեն, որպեսզի չկարողանան վճարեն»:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում