Հրատապ լուրեր:

Հուլիսի 10-ին, «Կոնգրես» հյուրանոցում տեղի ունեցավ Նարեկ Մալյանի «Սրտերի թագուհին» գրքի շնորհանդեսը


, | Հրապարակվել է: 02:18 PM, July 11, 2019

IMG

Հուլիսի 10-ին, «Կոնգրես» հյուրանոցում տեղի ունեցավ Նարեկ Մալյանի «Սրտերի թագուհին» գրքի շնորհանդեսը:

«Նա ով առաջնորդվում է հասարակական կարծիքով, հինգ րոպեի կյանք ունի, ուղիղ այդքան կյանք ունի հասարակական կարծիքը»,-անհայտ փիլիսոփայի այս մտքով էլ սկսվում է Նարեկ Մալյանի երրորդ՝ «Սրտերի թագուհին» գրքի նախաբանը, որի վրա հեղինակը շուրջ երկու տարի աշխատել է, ասում է գրելուց ստացած հաճույքը անփոխարինելի է:

Հեղինակն ասում է՝ արքայադուստր Դիանայի մահվանն ու անգամ մահից հետո եղած քարոզչական արշավն իր գրքում նոր տեսանկյունից է ներկայացված:
Ձեռագրից մինչեւ տպագիր գիրք դառնալը երկու տարի է տեւել: Հանգամանքների բերումով հետեւել եմ արքայադուստր Դիանայի մահվանը եւ դրա շուրջ իրականացվող լուսաբանմանը..
1997 թվականին, երբ արքայադուստր Դիանան շատ դժբախտ պատահարի արդյունքում մահացավ, ես հանգստանում էի մի վայրում, որտեղ առանձնապես անելիք չկար, միայն հեռուստացույց էր. ստիպված ամբողջ օրը դիտում էի Դիանայի մահվան և դրա հանգամանքների հետ կապված լուսաբանումը: Ինձ շատ հետաքրքիր էր լուսաբանումը, այդ տարիքում շատ գիտելիքներ չունեի... Նարեկ Մալյանը՝ «Սրտերի թագուհին» գրքի գաղափարի մասին:

Նարեկ Մալյանը խոսեց նաև իր հեղինակած երեք գրքերում առկա նույնականացումների մասին. «Եթե երեք գրքերն իրար կողք դնենք, երեքի մեջ էլ կան նույնականացումներ, երեքն էլ զանգվածների մանիպուլյացիաների, զանգվածներին կառավարելու մասին են: Ասեմ նաև, որ իմ բոլոր գրքերում զրո քաղաքականություն կա»:

Ելույթով հանդես եկավ նաև հայտնի դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը, ով ընթերցեց « Սրտերի թագուհին» գրքից մի հատված՝ նշելով, որ տպավորված է գրքով և դրանում առկա այն գաղափարներով, որոնք ստիպում են այլ կերպ նայել իրերին և երևույթներին:

Առանձին-առանձին տողեր օգտագործվել է՝ ANALIIK.AM եւ ARAVOT.AM կայքերից