Հրատապ լուրեր:

Այս խորհրդարանը միջազգային հարաթակներում մեր ջանքերի շնորհիվ ստացել է լավ ժառանգություն: Արմեն Աշոտյան


, | Հրապարակվել է: 04:34 PM, July 11, 2019

IMG

Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Այսօր պատգամավոր Արման Բաբաջանյանը դժգոհել է Լեհաստանում տեղի ունեցած  ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի և Լեհաստանի Հանրապետության Սենատի արտաքին հարաբերությունների եւ ԵՄ հարցերով հանձնաժողովի հետ համատեղ նիստի աշխատանքներից, ասելով, որ տպավորություն էր, թե հանձնաժողովի ղեկավարը դեռ Աշոտյանն է:

Հիշեցնեմ պարզապես, այս այդ ձևաչափը սկիզբ է դրվել հենց իմ նախաձեռնությամբ, իսկ առաջին նիստը տեղի է ունեցել դեռևս անցյալ տարվա մարտին Երևանում: Իմ լեհ գործընկերների հետ հարաբերությունները պահպանվում են առ այօսր:

Ուստի մի զարմացեք, այս խորհրդարանը միջազգային հարաթակներում մեր ջանքերի շնորհիվ ստացել է լավ ժառանգություն, որը պետք է ոչ թե մսխել,  այլ պահպանել և զարգացնել: