Հրատապ լուրեր:

«Սուրմալու» առևտրի կենտրոնի մոտ կրակոցներ են հնչել, մի քաղաքացի վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ


, | Հրապարակվել է: 06:13 PM, July 11, 2019

IMG

Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնի մոտակայքում կրակոցներ են հնչել։ Tert.am-ի տեղեկություններով՝ դեպքի վայրից մի տղամարդու հրազենային վնասվածքներով տեղափոխել են բժշկական կենտրոն: 

 Ոստիկանության լրատվության վարչությունից տեղեկացնում են, որ Ոստիկանությունը միջադեպի վերաբերյալ ահազանգ ստացել է: 

Հրազենային վնասվածքներով «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի տղամարդ: Դեպքի բոլոր հանգամանքներն այս պահին պարզվում են: