Հրատապ լուրեր:

Ինչո՞վ է յուրահատուկ Միքելանջելոյի «Դավիթը»


, | Հրապարակվել է: 07:47 PM, July 11, 2019

IMG

🔹1501թ.-ին Ֆլորենցիայի ղեկավարությունը կարգադրել էր Միքելանջելոյին ստեղծել «Դավիթը», որպեսզի այն տեղադրվի մայր տաճարում, սակայն քանդակը այնքան գեղեցիկ էր, որ հրաժարվեցին այդ մտքից։

🔹Միքելանջելոն «Դավիթը» քանդակել է մարմարի հսկա բեկորից, որ 2 անգամ դեն նետված է եղել ուրիշ քանդակագործների կողմից։

 🔹«Դավիթը» քանդակված է գրեթե նույն դիրքով, ինչով միշտ ներկայացվել է Հերակլը։ 

🔹«Դավիթը» համարյա 3 անգամ մեծ է սովորական մարդուց, նրա հասակը 517 սմ է։

🔹Գիտնականներից մեկը հաշվարկել է, որ «Դավիթի» աջ թիակի և ողնաշարի միջև բացակայում է մեկ մկան։ 

🔹«Դավիթի» ձեռքը քաշով համապատասխան չէ քանդակին։ Ըստ վարկածի՝ դա հատուկ է մտածված, որ խորհրդանշի Դավիթի կոչումը՝ "manu fortis “ (ուժեղ ձեռք):

🔹1991 թվականին արձանի վրա մուրճով հարձակվել է մի վանդալ՝ իտալացի արվեստագետ Պիերո Քանաթան, որը, նախքան պահակներից բռնվելը, հասցրել էր պոկել մարմարի մի քանի կտոր ձախ ոտքի մատներից։