Հրատապ լուրեր:

Մասնագիտական խումբը, պետք է առաջին հերթին գնահատեր ինչ է արված այդ ասպարեզում ու կպարզեր, որ մի քանի մլն դոլարի դիմաց ոչինչ արված չէ


, | Հրապարակվել է: 12:03 AM, July 12, 2019

IMG

Գալուստ Նանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Վերջերս ՀՀ Շրջակա Միջավայրի նախախարարությունը մրցույթ էր հայտարարել, որի համաձայն փորձում էր  փնտրել կլիմայի փորձագետ, ով կլիմայի վերաբերյալ գործողությունների ծրագիր կմշակեր, աշխատավարձն էլ սահմանվել էր 25 հազար ԱՄն դոլար:

Իհարկե սա  հերթական իմիտացիոն քայլ էր: 

Բացատրեմ ի՞նչու.

Կլիմայի փոփոխության հարցրերը սովորական փարձագետի հարցեր չեն, քանի որ վերաբերում են բոլոր որոլտրներին, մշտադիտարկմանը, տարիների ընթացքում տվյալների մասնագիտորեն վերլուծությանը, յուրաքանրյուր ոլորտի համար գիտահեն առաջարկությունների մշակմանը: 

Ուստի, պարզ է, որ այդ աշխատանքը կարող է կատարել միայն տարբեր մասնաագետներից հավաքված փորձառու խումբ, կամ ակադեմիական ինստիտուտ: 
Ուրեմն մրցույթը  պետք է իրավաբանական անձի համար հայտարարվեր, այլ ոչ թե մեկ փորձագետի: 

Իսկ, եթե  փորձեք հարցնել, իսկ ինչու իրավաբանական անձի համար մրցույթ չեն հայտարարել, ապա, ասեմ.
Քանի որ մասնագիտական խումբը, պետք է առաջին հերթին գնահատեր ինչ է արված այդ ասպարեզում ու կպարզեր, որ մի քանի մլն դոլարի դիմաց ոչինչ արված չէ: Բայց քանի որ նախարար Էրիկ Գրիգորյանին դա պետք չէ, այլ պետք է մի անձ, որը անկասկասկած կլինի նախկին "Կլիմայագետներից" ու կկատարի լուռ ու մունջ նախարարի ասածը, այսինք առանց նախկինը գնահատելու, մի քիչ կոսմետիկ փոփոխություններ ու վերջ: 

Ու այս հղումով գումարների համոզված եմ, մսխման պատմությունները կմնան չբացահայտված: 

Նայեք հետաքրքիր գումարային թվեր են,,,,