Հրատապ լուրեր:

Քսան տարիների ընթացքում, մենք ցուցաբերել ենք հետընթացի՝ ուտոպիաներ. ցավոք, անընդհատ բազմաձեւել ու մեր ցանկությունների, սարսափների տակից դուրս չենք եկել


Արթուր Հայրապետյան, | Հրապարակվել է: 03:31 PM, July 12, 2019

IMG

Մենք պատկանում ենք հին մարդկությանը, բայց ովքեր կգան մեզանից հետո ափսոսանքի հնարավորություն չեն ունենա, որովհետև այսօր թվացյալ ռոմատիզմի ժամանակաշրջան չէ, այլ աշխարհի հետ մեզ կապող բարեկամության մասին՝ առաջընթացի գաղափարների նկատմամբ հավատն ամենաանկեղծ նախապաշարմունքներով: Այսօրվա երիտասարդների բախտը բերել է, որովհետեւ նրանք չեն լսելու քայքայիչ մտածողություն ունեցողների ելույթներ: 
Վերջին քսան տարիների ընթացքում, մենք ցուցաբերել ենք հետընթացի՝ ուտոպիաներ, ցավոք, անընդհատ բազմաձեւել ու մեր ցանկությունների, սարսափների տակից դուրս չենք եկել, որովհետեւ մեր երկիրը իշխել են՝ մեր երկիրը չսիրող, թույլ ու անսկզբունքային՝ պատահական մարդկանց, սեփական միջոցները չկորցնելու մոլուցքով տառապող, թալանը սեփական անձի նախապաշարմունք ունեցող մարդիկ.. սա է, որ մեզ հետընթացի մեջ է պահել։
Մենք անընդհատ կանգնած ենք եղել վատագույնի շեմին: Այսօր չես կարող վստահորեն չարձանագրել, որ այո՛, մենք այսօր հնարավորություն ունենք փոխվելու` դեպի լավը.. առաջընթացը։ 
Դրա համար է, որ սխալվելու իրավունք չունենք, որովհետեւ ատամները սրած սպասողներ կան, երբ է խորտակվելու նավը..