Հետաքրքիր փաստեր Էրիխ Մարիա Ռեմարկի մասին


, | Հրապարակվել է: 10:01 PM, July 13, 2019

IMG

🔹20-րդ դարի հայտնի գրող Էրիխ Մարիա Ռեմարկի 2-րդ անունը Պաուլ է եղել, բայց մոր մահից հետո նա Պաուլը փոխել է Մարիայի։

🔹Փոքր տարիքում Ռեմարկը ուզում էր ուսուցիչ դառնալ, բայց կյանքի ընթացքում աշխատել է տարբեր մասնագիտություններով՝ հաշվապահ, տապանաքարերի վաճառող, դաշնամուրի ուսուցիչ։

🔹1933թ.-ին Ռեմարկի գրքերը արգելված էին Գերմանիայում։ Ուսանողները հրապարակայնորեն վառում էին դրանք։ Ռեմարկը մեղադրվում էր Առաջին աշխարհամարտի ազատամարտիկների հիշատակը դավաճանելու մեջ։

🔹Ռեմարկը ասում էր, որ իր ոգեշնչման աղբյուրը երաժշտությունն է։

🔹Նա միշտ ոճային էր հագնված։ Գրեթե անհնար էր Ռեմարկին տեսնել առանց փողկապի։

🔹Ռեմարկի «Արևմտյան ճակատում նորություն չկա» գիրքը 1930թ.-ին էկրանիզացնելուց հետո արժանացավ 2 Օսկարի։ Գրողը ստացված գումարով գնեց Վան Գոգի և Ռենուարի նկարներից։