Փաստեր Շոտլանդիայի մասին


, | Հրապարակվել է: 08:15 PM, July 14, 2019

IMG

Շոտլանդիան Մեծ Բրիտանիայի վարչաքաղաքական մաս է, որտեղ գտնվում է աշխարհի  ամենակարճ ավիաուղին. ինքնաթիռը օդում մնում է րոպեից մի փոքր ավել։

Գոլֆը հայտնագործել են շոտլանդացիները մոտ 5 դար առաջ։ Այն ժամանակ փայտերով հարվածում էին կլոր քարերին, որ դրանք ընկնեն ճագարի բները։

Ի տարբերություն աշխարհի մնացած երկների՝ Շոտլանդիայի սիմվոլը երևակայական կենդանի է՝ միաեղջյուրը։

Տարածված միֆին հակառակ՝ շոտլանդացիները ազգային շրջազգեստը հագնում են միայն որոշ տոների, հավաքների ժամանակ։

Շոտլանդացիներն էին, որ 19-րդ դարի սկզբին հայտնաբերեցին՝ ինչպես օգտագործել ասֆալտը։
Եվ շոտլանրացի Ալեքսանդր Գրեյհամ Բելլն էր, որ հայտնագործեց հեռախոսը։