Հրատապ լուրեր:

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի կարճամետրաժ ֆիլմերի մրցույթում «Արծաթե ծիրան»-ի արժանացավ Ռատի Ցիտելաձեի «Հասարակության գերին» ֆիլմը, որը պատմում է տրանսգենդերի կյանքի մասին...


, | Հրապարակվել է: 09:06 PM, July 14, 2019

IMG

Ծովինար Կոստանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

❗️Տա-դա-դամ... այս տարի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի կարճամետրաժ ֆիլմերի մրցույթում «Արծաթե ծիրան»-ի արժանացավ Ռատի Ցիտելաձեի «Հասարակության գերին» ֆիլմը, որը պատմում է տրանսգենդերի կյանքի մասին... Փաստորեն, հիմա «բարձր» արվեստը անհնար է պատկերանել առանց այսպիսի թեմաների, այլապես դա այլևս «բարձր» արվեստ չէ: Հայրենասիրությունը, ընտանիքը, ազգայինը արդեն «արժեքներ չեն»: Իսկ «Ոսկե ծիրան»-ը լինելով միջազգային, բայց ամեն դեպքում մնալով հայկական, գիտակցաբար, կամ ոչ՝ գովաբանում և խրախուսում է այս ամենը: Իրականում, այս գործընթացները լիովին տեղավորվում են Հայաստանում վերջին տարիներին տեղի ունեցող «ազատությունների» և «անսահման իրավունքների» քարոզի կոնտեքստում: Այս փուլում գերագույն նպատակն է՝ վավերացնել Ստամբուլյան կոնվենցիան, հետո մտնել դպրոցներ և սկսել պատրաստել «ազատամիտ», «քաղաքակիրթ» և «պռադվինուտի» ՀՀ քաղաքացիների, որոնք լրիվ նորմալ կհամարեն 3-րդ, 4-րդ, 5-րդ և այլ սեռերի «գոյությունը» և վերջապես կազատվեն հայկական «հետադիմական» արժեքներից, որոնք հենց, պարզվում է, խանգարում են զարգացած երկիր և տնտեսություն ունենալ… Աբսուրդ: 
‼️ Տիկնայք և պարոնայք, սա պատերազմ է: Չհայտարարված պատերազմ: Կամ մենք սա վերջապես պետք է գիտակցենք և սկսենք դիմակայել, կամ պետք է հաշտվենք այն մտքի հետ, որ դարեր շարունակ մեր ինքնությունը պաշտպանելուց հետո, մոտակա մի քանի տասնամյակում այն կկորցնենք և ապագայում կվերանանք որպես ազգ՝ ձուլվելով և կորչելով դարերի խորքում:
Ինչ վերաբերում է ինձ, ապա ես տենց «ապագա» չեմ ընդունում և չեմ ուզում, դրա համար չեմ պատրաստվում անտարբեր և ձեռքերս ծալած նստել: