2019 թվականին ՀՀ երկու քաղաքներում՝ Չարենցավան և Էջմիածին, շահագործման կհանձնվեն նոր կառուցված մեկական մարզադպրոց


, | Հրապարակվել է: 10:06 PM, July 15, 2019

IMG

ԿԳՄՍ փոխնախարար Գևորգ Լոռեցյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

❗️🇦🇲 ԿԱՐԵՎՈՐԻ ՄԱՍԻՆ

📌 2019 թվականին ՀՀ երկու քաղաքներում՝ Չարենցավան և Էջմիածին, շահագործման կհանձնվեն նոր կառուցված մեկական մարզադպրոց։ Երկու մարզադպրոցներում էլ ստեղծված են բոլոր պայմանները ոչ միայն բարձր մակարդակի մարզումներ անցկացնելու, այլ նաև հանրապետական նշանակության մարզական միջոցառումներ կազմակերպելու համար։

📌 ՀՀ Կառավարությունն արդեն իսկ համապատասխան որոշումներով գումար է հատկացրել ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը 3 մարզադպրոցների («Հրանտ Շահինյանի անվան սպորտային, գեղարվեստական մարմնամարզության և ակրոբատիկայի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց», «Հեծանվային սպորտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց», «Թիավարության մարզաձևերի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց») վերակառուցման/հիմնանորոգման, թվով 10 հանրակրթական ուսումնական հաստատությունների մարզադահլիճների կառուցման, թվով 40 հանրակրթական ուսումնական հաստատությունների մարզադահլիճների հիմնանորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքներն իրականացնելու համար։ 

📌 Ընթացքի մեջ են գտնվում Արթուր Ալեքսանյանի անվան ըմբշամարտի մարզադպրոցի կառուցման նախագծի շուրջ աշխատանքները, որի վերջնական արդյունքները կունենանք մինչև հուլիս ամսվա վերջ։  

ℹ️ Ինչպես մի քանի անգամ տարբեր առիթներով նշել եմ, մենք չենք ապրելու անցյալի ուրվականի հետ, այլ կերտելու ենք մեր սերունդների բարեկեցիկ ապագան, չենք քանդելու, այլ միայն կառուցելու ենք։ 

🔥 Հ.Գ. Լավագույնը դեռ առջևում է

ℹ️ Նկարներից մեկում Չարենցավանի նորակառույց մարզադպրոցի շենքն է, մյուսում՝ Էջմիածնի մարզադպրոցի մրցումային դահլիճը։