Երբ ամոթը սպառնում է գտնել մեզ, հանկարծ մոլեգին գոռոզություն ենք զգում


Արթուր Հայրապետյան, | Հրապարակվել է: 04:48 PM, July 18, 2019

IMG

Ձախողման ամենացավոտ պահին, երբ ամոթը սպառնում է գտնել մեզ, հանկարծ մոլեգին գոռոզություն ենք զգում, բայց՝ կարճ ժամանակով, ճիշտ այնքան, որքան անհրաժեշտ է, որ այն դատարկի մեզ, ուժասպառ անի, որպեսզի մեր ուժը փոքրացնելով, փոքրացնի նաև ամոթի ուժգնությունը...


Եթե մենք իշխանության թերացումները բարձրաձայնում ենք, ու լավ ենք անում, որովհետեւ իշխունթյունը մեր թշնամին չի, հայտնվում են որոշ ճաք տվածներ ու ցնծության գիրկն են ընկնում, թե տեսեք -տեսեք իշխանության վարկանիշը շրիշակի, չէ` գետնին ա հավասարվել։ Գժանոց։ Հիվանդասենյակ N6.
Էդ վարկանիշ բառը որտեղից մեջ գցեցին, առանց բովանդակության.. ձեւի մեջ` մոդայիկ.. որոշների գԸլխուԸ` ձեռնտու, կարծես, էն ա, որ ընկավ, ձերը բարձրացավ.. 
Թերությունների մասին բարձրաձայնել եմ, բարձրաձայնելու եմ։ Եկողի էլ.. գնացողի էլ։ Ոչ մեկի թշնամին չեմ։ Թշնամիներ էլ` ընկած ման չեմ գալիս։ 
Իսկ անհիմն գովաբանություն շաղ տալու սովորություն չունեմ։ Լավին` լավ, վատին` վատ.. 
Երկրի վրա սրբեր չեն ապրում.. սխալական ենք բոլորս էլ.. բայց այ որ չափ ունենայինք, ամեն մեկս մեր տեղում, հիմա գիտեք ուր էինք հասել.. ~