Ստիվ Ջոբսը մահացավ 56 տարեկանում ենթաստամոքսային գեղձի քաղցկեղից: Եվ ահա նրա վերջին բառերն էին.


, | Հրապարակվել է: 04:54 PM, July 18, 2019

IMG

Ստիվ Ջոբսը մահացավ 56 տարեկանում ենթաստամոքսային գեղձի քաղցկեղից: Եվ ահա նրա վերջին բառերն էին.

Ձեզ երես տվեք և հարգեք ուրիշներին: Որքան մենք մեծանում ենք, այնքան ավելի խելացի ենք դառնում և աստիճանաբար հասկանում ենք, որ 30 դոլար արժողությամբ ժամացույցն ու այն մեկը, որ 300 դոլար արժե, միևնույն ժամանակն են ցույց տալիս: Հետներս 30 դոլարանոց դրամապանակ կվերցնենք թե 300, մեկ է, քանի որ երկուսն էլ նույն քանակի գումար են տեղավորում իրենց մեջ:

Կերթևեկենք մենք 150 000 դոլար արժողությամբ ավտոմեքենայով, թե 30 000-անոցով, ճանապարհն ու տարածությունը միատեսակ են, և մենք միատեսակորեն ենք հասնում նշանակված վայրին: Եթե մենք 300 դոլար արժողությամբ խմիչք խմենք կամ 10 դոլարանոց գինի, հաճույքը միևնույնը կլինի: 300 քմ մակերեսով տանը մենք նույնքան միայնակ ենք, որքան 3000 քմ-անոցում:

Ձեր իրական ներքին երջանկությունը նյութական բաներից չի գալիս: Եթե դու թռչում ես բիզնես դասով կամ էկոնոմով, ու ինքնաթիռն ընկնում է, ապա դու էլ հետն ես ընկնում:

Կյանքում շատ ավելի կարևոր բաներ կան: Հնարավոր է, ինչ-որ մեկի համար դրանք հարաբերություններն են, ուրիշների համար` արվեստը կամ մանկական երազանքները…

Հարստությունը, որ ես կուտակել եմ իմ կյանքում, ես ինձ հետ տանել չեմ կարող: Այն, ինչ ես ինձ հետ կտանեմ, սոսկ սիրո հետ կապված հիշողություններ են: Ահա իսկական երջանկությունը, որը պետք է ձեզ հետևի, ուղեկցի, ձեզ առաջ գնալու հույսեր տա:

Սերն ունակ է հաղթահարել հսկայական տարածություններ: Կյանքը սահմաններ չունի: Հասեք այն բարձունքներին, որոնց ձգտում եք: Գնացեք այնտեղ, ուր ձեր սիրտն է ուզում : Այդ ամենը ձեր ձեռքերում է:

Մեր բաց թողած նյութական բաները դեռ կարելի է գտնել, աշխատել, վաստակել, փնտրել ու գտնել; Բայց կա մի բան, որը երբեք չես գտնի, եթե այն կորցրել ես: Դա կյանքն է:

Կարևոր չէ, թե դուք հիմա քանի տարեկան եք ու ինչի եք հասել: Մեզ բոլորիս համար էլ վրա է հասնելու այն օրը, երբ վարագույրը կիջնի…

Պահպանիր քեզ ու հոգ տար ուրիշների մասին:

Կերակուրը կերեք դեղի պես: Հակառակ դեպքում դուք դեղը կուտեք սնունդի պես:

Նրանք, ովքեր ձեզ սիրում են, երբեք ձեզ չեն լքի, նույնիսկ, եթե նրանք ձեզնից հրաժարվելու 100 %-անոց պատճառ ունենան: Նա միշտ մի հաստատուն պատճառ կունենա ձեզ չլքելու:

Մեծ տարբերություն կա մարդ լինելու ու մարդկային լինելու միջև: Եթե դուք ուզում եք արագ գնալ, գնացեք միայնակ, սակայն, եթե դուք ուզում եք հեռուն գնալ, գնացեք միասին...