Հրատապ լուրեր:

Հետաքրքիր փաստեր «Առյուծ արքան» մուլտֆիլմի մասին


, | Հրապարակվել է: 10:38 PM, July 23, 2019

IMG

«Առյուծ արքան» 1994թ.-ին Դիսնեյի թողարկած մուլտֆիլմն է, որ արժանացել է բազվաթիվ մրցանակների՝ Օսկար, Ոսկե գլոբուս, Գրեմմի։

🔹Սկզբում ֆիլմը պետք է կոչվեր «Ջունգլիների արքան», սակայն քանի որ գործողությունները տեղի էին ունենում սավաննայում, մուլտֆիլմը վերանվանվեց։

🔹«Առյուծ արքայի» ստեղծողները հատուկ գնացել են Քենիա՝ ճշգրիտ նկարելու բնությունն ու կենդանիներին։
Իսկ Սիմբան ու Սպին նկարել են ԱՄՆ-ի ամենատարբեր նահագներից մասնագետներ։

🔹Աշխատանքների ժամանակ Դիսնեյի ստուդիայում բազմիցս հայտնվել են փոքրիկ ու մեծ առյուծներ անիմատորների համար։

🔹Հերոսների անունները պատահական չեն ընտրված, դրանք վերցված են սուահիլի լեզվից, որով խոսում են Աֆրիկայում։ Այսպես՝ Սիմբա, Սարաբի, Ռաֆիկի և Պումբա անունները համապատասխանաբար նշանակում են առյուծ, տեսիլք, ընկեր և հիմարիկ։

🔹2019թ.-ին Դիսնեյը թողարկեց «Առյուծ արքան» անիմացիոն ֆիլմը։