Հրատապ լուրեր:

Չի բացառվում, որ Սամվել Բաբայանին ձերբակալեն


, | Հրապարակվել է: 11:37 AM, July 26, 2019

IMG

«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախում նախընտրական մթնոլորտը շիկանում է։ Իշխանությունները Սամվել Բաբայանի պլան Բ-ի դեմ իրենց ծրագիրն ունեն։ Եթե Գերագույն դատարանի, ԱԺ-ի կողմից սահմանադրական փոփոխությունների առաջարկը մերժվի, եւ Բաբայանը գնա իր խոստացած հաջորդ քայլին՝ փողոցային ըմբոստությանը, ապա չի բացառվում, որ նրան ձերբակալեն։

«Բաբայանի վրա հազար հոդված կարելի է դնել՝ սահմանադրական կարգը տապալելու փորձից սկսած, վերջացրած անցյալի որոշ արարքներով»,- ասաց Արցախի մեր աղբյուրը։ Բաբայանի թիմը համագումար է պլանավորում, նախնական տեղեկություններով՝ այն կկայանա հուլիսի 28-ին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում