Հետաքրքիր փաստեր Նիդերլանդների մասին


, | Հրապարակվել է: 07:08 PM, July 26, 2019

IMG

Նիդերլանդները երկիր է Արևմտյան Եվրոպայում՝ Հյուսիսային ծովի ափին։

🔸Նիդերլանդներում շատ է անձրևում, բայց հոլանդացիները շատ քիչ են օգտագործում անձրևանոցներ, քանի որ դրանցով հարմար չէ, օրինակ, երթևեկել հեծանիվով։ Անձրևանոցին փոխարինում է անջրանցիկ վերարկուն։

🔸Այստեղ չափազանց շատ են հեծանվորդները, իսկ հեծանիվային ճանապարհները կազմում են ավելի քան 15 հզ. կմ։

🔸«Նիդերլանդներ» անվանումը նշանակում է «ցածրադիր հողեր»։ Եվ իսկապես, Նիդերլանդներում գերիշխող է ջրային գոտին, անգամ կան ծովի մակարդակից ցածր տարածքներ։

🔸Այստեղ կա մի հին սովորույթ՝ պատուհաններին չկախել վարագույրներ։ Դրա գաղափարը այն էր, որ հոլանդացիները թաքցնելու ոչինչ չունեն և ապրում են քրիստոնեական օրենքներով։

🔸Նիդերլանդները հայտնի է կակաչների արտադրությամբ, սակայն սկզբնական շրջանում կակաչներ այստեղ չեն աճել, դրանք ներկրվել են Օսմանյան կայսրությունից։

🔸Հոլանդացիների ամենասիրելի ալկոհոլային խմիչքը համարվում է օղին, հատկապես «ջենևերը» (հոլ.՝ jenever):