Նորագավթի ավտոմաքսատան տարածքում կա 200 ավտոմեքենա, որոնք մաքսային ձևակերպումը ստացել են, բայց տերերը տարածքն օգտագործում են ավտոկայանատեղի, նաև օնլայն աճուրդներ են կազմակերպում՝ այլ տեղ չունենալու պատճառով


, | Հրապարակվել է: 01:59 PM, August 01, 2019

IMG

Հունվարի 1-ից հուլիսի 31-ը  Հայաստան է ներկրվել շուրջ 68 հազար ավտոմեքենա: Սա այն դեպքում, երբ ամբողջ նախորդ տարվա ընթացքում 67 հազար ավտոմեքենա է ներկրվել: Այս մասին կառավարության նիստի ընթացքում հայտնեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:

«Կարծում ենք, որ կրկնապատկվելու է թիվը, հնարավոր է նաև, որ ինչ-որ փուլում մեքենաների ծավալները երկրաչափական պրոգրեսիայի նման կաճեն»,-ասաց Անայանը:

Նա նշեց, որ սա պատճառներից մեկն է, թե ինչու ավտոմաքսատանը կուտակումներ կան: Հաջորդ պատճառը սուբյեկտիվ է:

«Նորագավթի ավտոմաքսատան տարածքում կա 200 ավտոմեքենա, որոնք մաքսային ձևակերպումը ստացել են, բայց տերերը տարածքն օգտագործում են ավտոկայանատեղի, նաև օնլայն աճուրդներ են կազմակերպում՝ այլ տեղ չունենալու պատճառով: Հաղորդագրություն ենք տարածելու, 2 օր ժամանակ տալու նրանց, որ տեղափոխեն, այլապես մենք կիրակի օրը տարհանման գործընթաց ենք սկսելու»,-ասաց նա: