Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը այցելել է «Կապանի կանանց ռեսուրս կենտրոն» ՀԿ-ի գրասենյակ


, | Հրապարակվել է: 02:07 PM, August 01, 2019

IMG

Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանն իր տեղակալ Նարեկ Բաբայանի ու խորհրդական Գոռ Թադեւոսյանի հետ այցելել է «Կապանի կանանց ռեսուրս կենտրոն» ՀԿ-ի գրասենյակ, ծանոթացել վերջինիս գործունեությանը, նաեւ այստեղ հիմնված եւ վերջերս դրամաշնորհային նոր ծրագրով ընդլայնված կարի արհեստանոց-սրահին, դրա հնարավորություններին ու ստեղծված աշխատատեղերին։