Փաստեր Ալեքսադր Մակեդոնացու մասին


, | Հրապարակվել է: 03:50 PM, August 01, 2019

IMG

Պատմության մեջ ամենահայտնի առաջնորդներից մեկը Ալեքսանդր Մակեդոնացին է, ով ստեղծել է այն ժամանկվա աշխարհի գրեթե կեսի չափով հսկա տերություն մթա 4-րդ դարում։

Հայտնի է, որ մակեդոնացին սիրում էր կարդալ, և նրա ամենասիրելի գրքերը Հոմերոսի ստեղծագործություններն էին։

Մակեդոնացին միշտ մասնակցում էր ճակատամարտերին՝ առաջնորդելով իր զինվորներին։

Նա ինքն իրեն համարում էր Զևսի որդի և Հերակլեսի ժառանգ։

Մի անգամ Մակեդոնացին ալկոհոլի մրցույթ է կազմակերպել իր զինվորների համար։

Հաղթանակներից հետո նա հաճախ էր քաղաքները անվանակոչում իր անունով. հաշվում են մոտ 70 նույնանուն քաղաք։ 
Իսկ Բուցեֆալ քաղաքը Մակեդոնացին անվանակոչել է իր հավատարիմ ձիու պատվին, որը զոհվել է ճակատամարտում։

Ըստ որոշ տեղեկությունների՝ Մակեդոնացին տառապում էր աիլուրոֆոբիայով՝ վախ կատուներից։

Պարսիկներին հաղթելուց հետո նա սկսեց հագնվել ըստ պարսկական սովորույթների։ Մակեդոնացին կարծում էր, որ ժողովուրդը իրեն ավելի լավ կզգա՝ տեսնելով, որ նոր առաջնորդը հարգում է նրա սովորույթները։