Կառավարության որոշմամբ 181 մլն դրամ և 21,5 հա հող է հատկացվել Պետական եկամուտների կոմիտեին՝ Գյումրիում ավտոմաքսատուն և արտաքին տնտեսական գործունեության կենտրոն կառուցելու համար


, | Հրապարակվել է: 07:39 PM, August 01, 2019

IMG

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան էջում՝ անդրադառնալով Գյումրիում ավտոմաքսատուն և արտաքին տնտեսական գործունեության կենտրոն կառուցելու կառավարության որոշման նախագծին: Վարչապետը  գրել է. «Հայ-վրացական սահմանին ունենք երեք մաքսակետ, որոնցից Բագրատաշենը աշխատում է գերբեռնված, Բավրան և Գոգավանը՝ թերբեռնված: Կառավարության որոշմամբ 181 մլն դրամ և 21,5 հա հող է հատկացվել Պետական եկամուտների կոմիտեին՝ Գյումրիում ավտոմաքսատուն և արտաքին տնտեսական գործունեության կենտրոն կառուցելու համար: Հույս ունենք, որ սա կաշխուժացնի Գյումրիի տնտեսական կյանքը: Նման որոշումներով նաև պիտի բալանսավորենք երեք մաքսակետերի աշխատանքը: Այս առումով կարևոր է, որ կառավարությունը գումար է հատկացրել նաև Գյումրի-Բավրա ճանապարհի նորոգման համար: Մեր վրաց գործընկերները սկսել են Նինոծմինդա-Բավրա հատվածի նորոգումը: Պայմանավորվածություն է ձեռքբերվել նաև Գուգուտի հայ-վրացական սահման հատվածի նորոգման վերաբերյալ: Մեր կողմից Գոգավանի ճանապարհը լավ վիճակում է»: