Հրատապ լուրեր:

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը նշել է Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառելու օրը


, | Հրապարակվել է: 01:18 PM, August 05, 2019

IMG

Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ կողմից նոր տնտեսական պատժամիջոցները ուժի մեջ կմտնեն օգոստոսի 26-ից. Տնտեսական պատժամիջոցները կիրառվում են քիմիական և կենսաբանական զենքի օգտագործման դեմ, այս մասին իր հայտարարությունում նշել է ԱՄՆ ֆինանսների նախարարությունը :

Ավելի վաղ հայտնվում էր, որ տնտեսական պատժամիջոցները գործի կդրվեն օգոստոսի 19-ից: Նոր տնտեսական պատժամիջոցը կտարածվի Ռուսաստանի արտաքին պարտքի նկատմամբ , ԱՄՆ պատրաստվում է դիմել Համաշխարհային բանկին Ռուսաստանին վարկ չտրամադրելու միջնորդությամբ :ԱՄՆ-ը պատրաստվում է նաև սահմանափակել  ռուսական ապրանքների ներմուծումն իր երկիր :