Թե որքանով են պետական հաստատությունները ինստիտուցիոնալ առումով կաթվածահար վիճակում ու որքանով է ճիշտ այն պդումը, որ Հայաստանը ձախողված է, թողնենք ժողովրդի վարչապետի խղճին


, | Հրապարակվել է: 02:33 PM, August 05, 2019

IMG

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը իր ֆեյսբուքյան էջում  գրում է․

«"Ժողովրդի վարչապետը" գտել է մի "գաղտնի" փաստաթուղթ, որում ասված է, որ "պետական ինստիտուտները կաթվածահար են եւ ինստիտուցիոնալ առումով մեր պետությունը ձախողված է"։ Ավելին, նա համաձայն է այդ ձևակերպման հետ և բնութագրում է վիճակը ասելով, որ այսօր Հայաստանում չկան ինստիտուտներ, որոնք կլուծեն մարդկանց խնդիրները:

Սա երկրի կառավարման ճգնաժամի մասին պաշտոնական հայտարարություն է։

Քաղաքական ճգնաժամը, կամ քաղաքական կրիզիսը քաղաքագիտական բառարաններում ունի հետևյալ բացատրությունը․ դա հասարակության քաղաքական համակարգի մի վիճակ է, երբ քաղաքական լարվածությունը կտրուկ կերպով աճում է ու կառավարման համակարգը դելեգիտիմացած վիճակում է հայտնվում, որը, որպես կանոն, հանգեցնում է տարերային պրոցեսների։

Թե որքանով են պետական հաստատությունները ինստիտուցիոնալ առումով կաթվածահար վիճակում ու որքանով է ճիշտ այն պդումը, որ Հայաստանը ձախողված է, թողնենք ժողովրդի վարչապետի խղճին, սակայն դրանից անենք հետևություններ։

Կրիզիս՝ ճգնաժամ բառը հունարեն բառացիորոն նշանակում է շրջադարձային հանգրվան։ Այսինքն, երբ պետությունը ձախողվում է և կառավարման ճգնաժամ է սկսվում, ապա պառլամենտական կառավարման երկրներում ելքը մեկն է՝ հայտարավում է արտահերթ պառլամենտական ընտրություններ, որի ժամանակ մասնակիցները ներկայացնում են ճգնաժամից դուրս գալու իրենք ծրագրերը և հանրությունը կատարում է իր ընտրությունը՝ որ ուղղությամբ զարգանալ ու դուրս գալ ճգնաժամից։

Այսինքն, կրիզիսը, հանդիսանալով "շրջադարձային հանգրվան", ընտրությունների միջոցով պետությունը զարգացման նոր փուլ է մտնում, առավել ևս, որ "ժողովրդի վարչապետը" հենց ինքն է նման ողբերգական՝ իմստիտուցիոնալ ճգնաժամի, մասին հայտարարություն, սակայն այդ վիճակից ինստիտուցիոնալ գործողություններ, ծրագիր, օրակարգ, քայլերի ճանապարհային քարտեզ, աշխարհայացքային ելքեր չի առաջարկում։ Ավելին, խոսում է բյուջեյի 25 տոկոսանոց աճի ու մտքի, տնտեսության հեղափոխությունների մասին»։