Հետաքրքիր փաստեր «The Beatles» խմբի մասին


, | Հրապարակվել է: 06:17 PM, August 06, 2019

IMG

«Բիթլզը» բրիտանական աշխարհահռչակ ռոք-խումբ է, որի անդամներն են Ջոն Լենոննը, Փոլ ՄաքՔարթնին, Ջորջ Հարիսոնը և Ռինգո Սթարը։ 

Խումբը կազմավորել է Ջոն Լենոնը՝ սկզբնապես անվանելով այն «Quarry Men»։
Մինչև «The Beatles» դառնալ, նրանք ունեցել են տարբեր անվանումներ՝ «Johnny and the Moondogs», «Rainbows»,  «British Everly Brothers»։

«Good Morning Good Morning» երգը Ջոն Լենոնը գրել է «Kellogg» ֆիրմայի եգիպտացորենի փաթիլների գովազդը տեսնելուց ու նյարդայնանալուց հետո։

1964թ-ի ապրիլի 4-ից մի շաբաթվա ընթացքում «Բիթլզի» 12 երգ եղել են Billboard Hot-ի թոփ 100-ում՝ գրավելով առաջին 5 հորիզոնականները։ 
Այս ռեկորդը դեռևս չի գերազանցվել։

«Բիթլզը» վաճառել է 178 միլիոն ձայնագրություն ԱՄՆ-ում։ Սա ռեկորդ է ամերիկյան երաժշտության մեջ։ 

Ջոն Լենոնը համարում էր, որ գրել է ընդամենը 2 իսկական երգ՝ «Help!» և «Strawberry Fields Forever», քանի որ սրանք գրվել են իր կյանքի փորձի հիման վրա։

1967թ-ին խումբը գնեց կղզի՝ այն մտքով, որ նրանք միասին կապրեն այնտեղ։ Սակայն խմբի կազմալուծումից հետո կղզին վաճառվեց։

Որոշ գիտնականներ այն կարծիքին են, որ «Բիթլզի» երգերը կարող են օգնել աուտիզմով հիվանդ երեխաներին։